Հակոբ Տոնոյան անվան ՀՀ սուպեր գավաթի 24 –րդ խաղարկությունում Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նորանշանակ գլխավոր մարզիչ , իսպանացի Դավիդ Կամպանյայի ղեկավարությամբ 1-ն հանդիպումը անցկացնողն ՀՀգործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց անցած մրցաշրջանի հայտնությունը դարձած ու 1-ին իսկ փորձից ՀՀ գավաթն ու ՀՀառաջնության փոխչեմպոին դարձած Նոան , որը հանդես է գալիս անցած մրցաշրջանի ՀՀ առաջնության լավագույն մարզիչ ճանաչված Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ: Օգտվելով «Նոայի» պաշտպանների սխալից Մաիլսոն Լիման 59-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց ՀՀ չեմպիոնին:Բայց ինչպես և ՀՀգավաթի խաղարկության եզրափակչում «Նոայի» ֆուտբոլիստները փայլեցին կամային բարձր որակներով:Նրանցից Լավրիշչևը խաղի հիմնական ժամանակի վերջին`90 –րդ րոպեին հաշիվը հավասարեցրին`1:1: Իսկ լրացուցիչ ժամանկում`99 -դ րոպեին 11 մետրանոցից անվրեպ իրացումով 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևեց «Նոայի» նորեկ Դեդեչկոն:
©2020 Armenian Soccer