ՀՀառաջանության մեկնարկից առաջ թիմները վերջին ստուգողական հանդիպումներն են անցկացնում: Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ ու լիովին թարմացված կազմով հանդես եկող «Շիրակը» ստուգողասկան վերջին խաղում Գյումրիի քաղաքային մարզդաշտում հյուրընկալել էր Արմեն Սանամյանի գլխավորությամբ ելույթ ունեցող «Սևանին» ու հաղթեց 3:2 հաշվով: «Շիրակի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լյովա Մրյանն, ով 2 –րդ խաղակեսին էր խաղադաշտ մտել:
Այս խաղում «Շիրակի» մեկնակային կազմն այսպիսին էր`
Գևորգ Կասպարով, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Վարդան Արզոյան, Սերյոժա Ուռուշանյան, Ավո Լեյբ Ջունիոր,Պետրոս Աֆաջանյան, Ռուդիկ Մկրտչյան, Արման Ասլանյան, Վարդան Բակալյան, Արամ Մուրադյան:
Նկատնեք, որ 2 օր առաջ «Սևանը» ընկերական խաղում նույն2:3հաշվով տանուլ տվեց ՀՀ 1 –ին խմբի առաջնության մասնակից «Լեռնային Արցախին»:
Հավելենք,որ «Շիրակը», որը ՀՀ է ներկայացնելու եվրոլիգայի խաղարկությանը, ՀՀբարձրագույն խմբի առաջնության 1 –ին տուրում օգոստոսի 16-ին Երաևնի «Ալաշկերտ» մարզադաշտում ժամը 17:30-ին կհյուրընկալվի ՀՀ գավաթակիր և փոխչեմպիոն «Նոային»:
Իսկ «Սևանն» էլ ՀՀ 1 –ին խմբի առաջնության 1-ին տուրի շրջանսկում օգոստոսի 14 ժամը 17:30-ին Ձորաղբյուրի մարզահամալիրում կընդունեն «Ուրարատու-2»-ին:
©2020 Armenian Soccer