Ներկայումս 225հազար եվրո տրասֆերային արժեք ունեցող ուրուգվահայ հարձակվող, 34-ամյա ՄԱՈՒՐՈ ԳԵՎԳԵՈԶՅԱՆԸ 1 տարվա պայմանագիր է կնքել Պերուի պրիմեր լիգայի առաջնությում 19 խաղից հետո վաստակած 29 միավորով 20 թիմերի պայքարում 5 –րդ հորիզոնականը զբաղեցնող «Կառլոս Մանուչիի» հետ: Նա այս ակումբ է տեղափոխվել նույն ստուգատեսի մասնակից UTC Cajamarca-ից , որը հիմա 29միավորով 6 –րդ տեղն է զբաղեցնում:Այս թիմի կազմում հայազգի կենտրոնական հարձակվողը մասնակցած 25 խաղում խաղադաշտում եղել էր 2191 րոպե և 15 գոլ էր հեղինակել:
ՀՀ քաղաքացիություն ունեցող Մաուրոն ժամանակին հանդես է եկել նաև ՀՀազգային հավաքականի կազմում ու մասնակցել է 2 հանդիպման:
Գևգեոզյանը 2009թ սկսած ելույթներ է ունեցել չիլիական «Էվերտոն» , ուրուգվայական` «Պենյորալ» և «Ֆենիքսո, Պարագվայի`« Լիբետադ, Պերուի` «Ալյանզա Լիմա, կոլումբիական «Աթլետիկո Բուկարամանգա», արգենտինական` «Տեմպերլեյ», «Նյու օլդ բոյզ», «Բելգրանո» , և «Գիմնասիա Լա Պլատա » , ինչպես նաև Պերուի UTC Cajamarca ակումբներում, և սովորաբար դրանցում միշտ էլ աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ:
©2020 Armenian Socce