ՌԴ պրիմեր լիգայի առաջնության 19-րդ տուրում ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանի թիմը`«Խիմկին» սեփական հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Մոսկվայի «Լոկոմոտիվից»: Խաղի 26-րդ րոպեին 11 մետրանոցի հստակ ու դիպուկ իրացումով իր նախկին թիմի դարպասը գրավեց հենց Կորյանն, ով հավասարեցրեց հաշիվը`1:1: Սա ընթացիկ առաջնությունում 11 խաղի մասնակցած ու խաղադաշտում 712րոպե եղած Կորյանի խփած արդեն 4 –րդ գոլն էր: Ինչպես հետագայում պարզվեց, այդ գոլը վճռորոշ դեր խաղաց խաղում: 37-րդ րոպին երկաթուղայինները հաշվի մեջ կրկին առաջ անցան, բացի խաղի ավարտին մնացած 5 րոպեում «Խիմկին» 2 գոլ հեղինակեց ու 3:2 հաշվով կարևոր հաղթանակ տարավ և վաստակած 25 միավորով 16 թիմերի պայքարում բարձրացավ 11-րդ տեղ:
Կորյանը 65-րդ րոպեին փոխարինվեց, ու նրան փոխարեն խաղադաշտ մտած 22 –ամայ հարձակվողԱլեքսանդր Դոլոգովն էլ խփեց իր թիմին հաղթանակ պարգևած 3 –րդ գոլը:
Ռոստովը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռոստովի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 0:2 հաշվի ժամսնակ,իսկ ԲԿՄԱ-ի կազմում առանց փոխարինման ողջ հանդիպմնաը մասնակցեց Մ21 Ռդ հավաքականի կիսապաշտպան,21-ամյա Նաիր Տիկնիզյանը:
©2020 Armenian Soccer