ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի Ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դավիդ Յուրչենկոն: Այդ մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա նախորդ`վերջին թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր, որից հետացել է2020թ Ղազախստանի առաջնության ավարտից հետո:
Հիշեցնենք, որ 2020թ-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում արդեն մասնակցել է 6հանդիպման:
©2021 Armenian Soccer