Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականը պատմական ռեկորդային ցուցանիշ է գրանցել

ՀՀ  ազգային հավաքականը  մարտի 28-ին Երևանում 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի խաղում: 1-ին տուրում ՀՀ ընտրանին  1:0  հաշվով հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է   աշխարհի առաջնության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը՝ Իսլանդիայի   հավաքականի  նկատմամբ հաղթանակով մեր ընտրանին իր պատմության ռեկորդ է սահմանել:
««Առաջին անգամ իր պատմության մեջ ՀՀ  հավաքականը ԱԱ որակավորման մրցաշարը մեկնարկում է 2 անընդմեջ հաղթանակով», — գրված է FIFA World Cup էջում:
They’ve just beaten Iceland and, for the first time in their history, have opened their #WCQ campaign with back-to-back wins.
Ի դեպ,  ՀՀազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոնն էլ 3-րդ խաղն անընդմեջ  իր դարպասը պահել է անառիկ:

©2021 Armenian Soccer