Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին ժամը 17:00-ին Տոդոր Պրոեսկու անվան ազգային մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՖՖ լրատվկան ծառայությունից: ՀՀ ազգային ընտրանին կհանգրվանի «Մարիոթ» հյուրանոցում:
Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 16։15-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ ժամը17:00-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան ազգային մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։
©2020 Armenian Soccer