Armenian Soccer
Armenian Soccer

Մ-21 ՀՀ հավաքականը սկսեց երևանկան մարզահավաքը

ՀՀ հավաքականը սեպտեմբերի 8-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլի շրջանակներում կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին:
ՀՖՖ  մամուլի ծառայությունից  հայտնում են , սեպտեմբերի 2-ի առավոտյան Մ-21  ՀՀ հավաքականը սկսեց մարզական հավաքը: Նախ ֆուտբոլիստները և թիմի անձնակազմը թեստավորվեցին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում, այնուհետև տեղափոխվեցին  Երևանի  ՀՖՖ տեխնիկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 3-ին մեր Մ-21 հավաքականը անցկացրեց առաջին մարզումը։ Հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցանկում տեղի է ունեցել երկու փոփոխություն: «Շիրակից» հրավիրված Հովհաննես Նազարյանի և Արսեն Սադոյանի փոխարեն թիմին են միացել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը և «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Աշոտ Քոչարյանը:  

©2020 Armenian Soccer