Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀբարձրագույն խմբի առաջնությունը հեռացած «Երևան ՖԱ»-ին ՀՖՖ տուգանել է 700 հազար դրամով

Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
1.«ՖԱ Երևան» ակումբի մասին (ՖԱ Երևան թիմը հրաժարվել է ՀՀ 2019/20թթ. Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության մասնակցության գարնանային շրջանից:)
ՈՐՈՇԵՑԻՆ`
1. («ՖԱ Երևան» թիմը ՀՀ 2019/20թթ. Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության մասնակցության գարնանային շրջանից հրաժարվելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`«ՖԱ Երևան» թիմին հեռացնել ՀՀ 2019/20թթ. Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունից, «ՖԱ Երևան» ակումբին տուգանել 700000 ՀՀ դրամ,
2․ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Եթե ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից Առաջնությունից հեռացված թիմը մասնակցել է 50% կամ պակաս խաղերի, ապա խաղերի արդյունքները չեղյալ են համարվում: Հակառակ պարագայում անցկացված խաղերի արդյունքները մնում են ուժի մեջ, իսկ այն թիմերին, որոնց հետ չեն կայանալու տվյալ առաջնության մնացած բոլոր հանդիպումները, գրանցվում է տեխնիկական հաղթանակ 0:3 հաշվով:

©2020 Armenian Soccer