Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ստուգողական վերջին խաղում էլ պարտվեց «Ալաշկերտին»

Փետրվարի 26-ին նախապատրաստական շրջանի ստուգողական վերջին հանդիպումն անցկացրեց Երևանի «Ուրարտուն»։ Սեփական մարզաբազայում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստներն ուժերը չափեցին Երևանի «Ալաշկերտի» հետ։
Հանդիպումն ավարտվեց գործող գավաթակրի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ «Ալաշկերտի» կազմում հաշիվը հանդիպման 6-րդ րոպեին բացեց Պապ Կամարան, իսկ երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2:0։
Հավելենք որ արդեն մարտի 2-ին «Ուրարտուն» կանցկացնի տարվա առաջին պաշտոնական հանդիպումը։ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Լոռիին»։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։
«Ուրարտու» — «Ալաշկերտ»` 0:2(0:1),
0-1 Պապ Կամարա (6’), 0-2 Ալեքսանդր Գլիշիչ (70՛)
«ՈՒՐԱՐՏՈՒ» Արսեն Բեգլարյան, Ռոբերտ Դարբինյան (Խուան Ասոկար 67՛), Մարկո Բրտան, Եվգենի Օսիպով, Հակոբ Հակոբյան (Փորձարկվող ֆուտբոլիստ 77՛), Պետեր Մուտումոսի, Արամ Բարեղամյան (Էրիկ Սիմոնյան 70՛), Իգոր Պադերին (Էբերտ 45՛), Խուան Ասոկար (Գևորգ Տարախչյան 58՛), Եվգենի Կոբզար (Թայմուրազ Տոբոև 54՛), Սեմյոն Սինյավսկի (Կարեն Մելքոնյան 45՛)։

©2020 Armenian Soccer