ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել ռուսական «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում:Նա, ում տրանսֆերային արժեքն հիամ կազմում է 250 հազար եվոր, օգոստոսի 12-ին պայմանգիր է ստորագրել այս ակումբի հետ:Պայմանագրի ժամկետ մինչև 2021թ հունիսի 30-ը:
«Օլիմպ-Դոլգոպրուդնին» ներկայացնում է Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնությունը, որը 3-րդ մակարդակն է Պրեմիեր լիգայից ու Ազգային լիգայից հետո: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» օգոստոսի 12-ին մրցաշարի 2-րդ տուրում սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է Իրկուտսկը «Զենիթ Իրկուտսկին»: Սարկիսովը փոխարինման է մտել 76-րդ րոպեին:Դրանից 3 օր առաջ էլ իր հարկի տակ մեկնարկային տուրում 3:0 հաշվով պարտության էր մատնել «Չիտային»
3-րդ տուրում Սարկիսովի թիմը արտագնա խաղում մրցելու է Վելիկի Լուկիի «Լուկի -Էներգիայի» հետ
Հայ ֆուտբոլիստի թիմն ընդգրկված է 2-րդ խմբում (4 խմբեր կան) և նոր մեկնարկած առաջնությունում անցկացրած 2 խաղում տոնել է նույնքան հաղթանակ, վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Խմբում հանդես են գալիս 16 թիմեր:
33-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ ևս խաղացել է ռուսական ակումբներում՝ «Ռեուտովում», «Լոկոմոտիվ-2»-ում, Յարոսլավլի «Շիննիկում», Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», Եկատերինբուրգի «Ուրալում», Սարանսկի «Մորդովիայում», իսկ 2017-2020թթ․ ելույթ ունեցել Կրասնոյարսկի «Ենիսեյում»:
2011թ օգոստոսի 10-ից ՀՀ ազգային հավաքականում հանդես եկող Սարկիսովը մասնակցել է 42 հանդիպման և 6 գոլ է հեղինակել
2020 Armenian Soccer