Armenian Soccer
Armenian Soccer

Կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին

Երևանի «Արարատ»  ՖԱ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ,որում տեղեկացնում  է,օգոստոսի 14-ին կատարած ստուգման արդյունքում    ակումբի 8 խաղացողի և 3  մարզիչների մոտ  կորոնվիրուսի թեստերը դրական են եղել:Մասնավորապես հայտարարության մեջ նշված է.
«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին: Օգոստոսի 14-ին «Արարատի»  անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան: Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի»,, իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։
Սրա հետևանքով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։
Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին ժամը  19:30-ին: Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել։
«Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոստի 15-ին և արդյունքների մասին կտեղեկանանք վաղը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին»:

2020 Armenian Soccer