Երևանի «Ուրարտու» ՖԱ-ն և 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Ներկայումս 150հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Դարբինյանը հանդես է եկել նաև Մ17, Մ19 և ՀՀ ազգային հավաքականների կազմում: Նա «Ուրարտու» էր տեղափոխվել 2019թ հունվարի 16-ին «Արարատ-Արմենիայից», ու «Ուրարտուի» կազմում ՀՀ առաջնությունների 36հանդիպման էր մասնակցել:
Ակումբը շնորհակալության է հայտնում 26-ամյա ֆուտբոլիստին ներդրած ջանքերի ու ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Ինչպես հայտնի դարձավ հունվարի 27-ին երիտասարդ պաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ:
©2021 Armenian Soccer