Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀազգային ընտրանին հունիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայիև Շվեդիայի հավաքականների հետ

ՀՀ ազգային հավաքականը 2021 թ հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ: Այս մաաին իրազեկում են ՀՖՖ լրատվական   ծառայությունից:  
Ֆուտբոլի Հայաստանի և Շվեդիայի  ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ:
Սա կլինի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Խորվաթիայի ընտրանու հետ:

©2021 Armenian Soccer