Armenian Soccer
Armenian Soccer

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵՎ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ

ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների և պրեմիեր լիգայի սպասվող տուրերի անցկացման ժամկետները։
Այսպիսով, գավաթային պատասխան խաղը «Նոայի» հետ «Ուրարտուն» կանցկացնի ապրիլի 3-ին։ Հանդիպումը կկայանա Երևանում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ու կմեկնարկի  ժամը 15։00-ին։
Իսկ VBET Հայաստանի պրեմիեր լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի 19-րդ տուրի շրջանակներում՝ ապրիլի 7-ին սեփական հարկի տակ ընդունելով «Արարատին»։ Հանդիպման մեկնարկը ժամը 18։00-ին է։ 20-րդ տուրում էլ Ուրարտուի  մրցակիցը կլինի «Ալաշկերտը»։ Խաղը կկայանա Երևանի «Ալարկերտ» մարզադաշտում ապրիլի 14-ին և կմեկնարկի ժամը 15։00-ին։

©2021 Armenian Soccer