Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ՀՀբարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի «Արարատ» — «Նոա» հանդիպումում հայկական ֆուտբոլում գրանցվեց հերթական արտառոց դեպքը: Այս երկու թիմերի մեկնարկային կազմերում 22 ֆուտբոլիստներից և ոչ մեկը հայազգի չէր, 22-ն էլ օտարազգի խաղացողներն են: Ապա անհասկանալի հանգամանքներում հանդիպման մրցավար Աշոտ Ղալթախչյան 13-րդ րոպեին խաղադաշտից հեռացրեց Նոայի կենտրոնական պաշտպան Ալան Տատաևին: «Արարատն» , որն ի դեպ առայժմ հանդես է գալիս առանց գլխավոր մարզչի (այդ պարտականություն կատարում է ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը) չկարողացավ օգտվել թվային առավելությունից: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: 2-րդ կեսում ասապարեզ մտավ 2 թիմերի առաջին հայազգի ֆուտբոլիստը՝ «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Սակայն նրա ակտիվությունն էլ չօգնեց «Արարատին» հաղթանակ տոնել: Նոային էլ չհասցրեցին օգնել խաղավերջում ասպարեզ մտած Յուրի Գարեգանյանն ու Վիգեն Ավետիսյանը: Այս ոչ-ոքիից հետո «Նոան» վաստակեց 35 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արարատն» իր միավորների քանակը հասցրեց 32-ի, բայց դարձյալ մնաց 6-րդ հորիզոնականում:
©2020 Armenian Socce