Armenian Soccer
Armenian Soccer

Սերգեյ Էրզրումյանի թիմը`«Ալաշկերտ-2»-ը տպավորիչ հաղթանակ տոնեց «Արարգածի» նկատմամբ

ՀՀ 1-ին խմբի առաջնության 24-րդ տուրում  Երևանի «Ալաշկերտ-2»-ն ընդունեց Աշտարակի «Արագածին» և տպավորիչ հաղթանակ տարավ` 7:2: Նկատնենք, որ «Արագածը» 1-ին խաղը անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Գոռ Աթաբեկյանի  ղեկավարությամբ: «Արագածը» դարձյալ  հենց սկզբից խաղադաշտ էր ելել  10 ֆուտբոլիստներով  , իսկ դարպասում  դարպասապահի պարտականությունը    վերստին կատարեց   կիսապաշտպան Արսեն Հակոբյանը: «Արագածի»  կազմում Իկեչուկվու Մարկին  դուբլի   հեղինակ դարձավ:
Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը, դուբլ ձևակերպեց Ախմեդ Ջինդոյանը, մեկական անգամ աչքի ընկան Արման Մանուկյանը և Մհեր Սուքիասյանը:
42 միավոր վաստակած «Ալաշկերտ-2»-ը հունիսի 11-ին կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին:

©2020 Armenian Soccer