Armenian Soccer
Armenian Soccer

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ.«Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»

ՀՀ ազգային  հավաքականի ավագ , «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել բրիտանական The Times-ին: 31-ամյա ֆուտբոլիստը պատմել է, թե ինչ է անում կորոնավիրուսի ժամանակ.
«Փորձում ենք դիմանալ, հեշտ չէ: Այս դժվար ժամանակահատվածում շատ բաներ չեք կարող անել: Կարող ենք միայն տանը մնալ, որպեսզի ապահով լինեք, և սպասեք մինչև իրավիճակը շտկվի:
Ես արթնանում եմ, նախաճաշում, զրուցում ընտանիքիս անդամների հետ` վիրուսի, կյանքի, ապագայի և անցյալի մասին: Երեկոյան ընտանիքիս հետ ֆիլմ եմ դիտում, իսկ երբեմն միայնակ եմ դա անում:
Բացի այդ, ակումբի կողմից մեզ մարզման ծրագիր է տրված տնային պայմանների համար: Փորձում եմ լավ մարզավիճակ պահպանել:
Երբ իմացա, որ աշխարհում իրավիճակը վատանում է, հետևեցի խորհրդներին և դադարեցի տանից դուրս գալ: Ավելի լավ է տանը մնալ և բոլորին օրինակ ծառայել: Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»:
Երբ իմացա, որ աշխարհում իրավիճակը վատանում է, հետևեցի խորհրդներին և դադարեցի տանից դուրս գալ: Ավելի լավ է տանը մնալ և բոլորին օրինակ ծառայել: Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»,- ասել է Մխիթարյանը:
ԵԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer