Armenian Soccer
Armenian Soccer

Բերեզովսկին կընդգրկվի ՀՀընտրանու իսպանացի նորանշանակ գլխավոր մարզիչ Կապառոսի մարզչական շտաբում

ՀՀ  ազգային հավաքականի նախկին դարպասպահ, ներկայումս  «Փյունիկի» գլխավոր մարզիչ, 45-ամյա Ռոման Բերեզովսկին, ով աշխատում էր նաև,  որպես ՀՀ  ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ, առաջարկ է ստացել  նորանշանակ  իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսից:Այդ  մասին նա հայտնել է      ռուսաստանյան SportExpress  պարբերկանին տված հարցազրույցում.
«Կապառոսն ինձ առաջարկել է ընդգրկվել նրա մարզչական շտաբում որպես օգնականներից մեկը: Չգիտեմ, թե հետագայում ինչպես կդասավորվի, բայց իմ աշխատանքը կրկին կլինի դարպասապահների հետ: Հավաքականին պատրաստ եմ օգնել ցանկացած կարգավիճակում»:

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը Հհ ազագային ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել մարտի 10-ին,սակայն   Հայաստան գալուց 3 օր անց  նա կորոնավիրուսի պատճառով  վերդրաձավ հայրենիք՝ Իսպանիա: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ  նոյեմբերի 30-ը:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer