Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ»-«Բազել» հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավարն է Հորատիու Ֆեսնիկը (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Վալենտին Ավրամը (Ռումինիա) և Ալեքսանդրու Ցելեյը (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Սեբաստիան Կոլտեսկուն (Ռումինիա)։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է շվեյցարական «Բազելին»։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։45-ին Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
©2022 Armenian Soccer