Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն շնորհավորել է «Դեպորտիվո Արմենիո» ակումբին հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ

Դեպորտիվո Արմենիո

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ակումբին հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ:

 

«1962 թվականին Արգենտինայի հայկական համայնքի կողմից հիմնադրված ակումբը յուրահատուկ հետք է թողել արգենտինական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ:

Մաղթում ենք ակումբին և նրա հետ կապ ունեցող բոլոր մարդկանց նոր նպատակներ, հաղթանակներ և նվաճումներ»,- նշված է ՀՖՖ-ի շնորհավորական ուղերձում։

 

©2022 Armenian Soccer