Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի են ՖԻՖԱ-2023 ԱԱ որակավորման փուլում կանանց Հայաստանի ազգային ընտրանու մրցակիցները

Ապրիլի 30-ին կայացավ 2023թ․-ի կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

Ինչպես հայտնեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից,  կանանց ՀՀ ազգային   ընտրանին  ընդգրկվեց F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։

Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

©2021 Armenian Soccer