Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Բարսեղյանը ձգտում է դառնալ «Աստանայի» առաջատարը

Ապրիլի 28-ին Ղազախստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 8-րդ տուրում մրցանակային տեղի գլխավոր հավակնորդներից մեկը, երկրի 2014-2019թթ անփոփոխ ու 6-ակի չեմպիոն «Աստանան» իր հարկի տակ հյուրընկալլել էր 14 թիմերի պայքարում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Ուրալսկի «Ակժայիկին»: Հանդիպման ելքը վճռեց խաղասկզբում`5 –րդ րոպեին ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի խփած միակ գոլը, որն էլ «Աստանային» 1:0 հաշվով կարևոր հաղթանակ պարգևեց: Դրա շնորհիվ իր ակտիվում 20 միավոր գրանցած «Աստանան» դարձավ առաջնության միանձնյա առաջատար:

27-ամյա Բարսեղյանի վերջին շրջանի վարպետության աճի մասին է վկայում նաև այն, որ 2020թ դեկտեմբերի 11-ից նրա տրանսֆերային արժեքը աճել ու հասել է 2 մլն եվրոյի: Հիշեցնենք, որ 2015թ հուլիսին «Միկայից» «Գանձասար» տեղափոխվելիս Տիգրանի տրանսֆերային արժեքը գնահատվում էր ընդամենը 150 հազար եվրո: 2019թ հունվարին, երբ տեղափոխվում էր մակեդոնական հանրահայտ «Վարդար» ակումբ, նրա տրանսֆերային արժեքը արդեն աճել էր 5 անգամ ու հասել էր 750 հազար եվրոյի: Իսկ 1 տարի անց ղազախական «Կայսարից» «Աստանա» տեղափոխվելիս Բարսեղյանի տրանսֆերյաին արժեքը դարձյալ 2 անգամ աճել ու դարձել էր արդեն 1,5 մլն եվրո:

Հիմա նա ձգտում է դառնալ «Աստանայի» առաջատարը, ինչը նրա առջև ճանապարհ կբացի դեպի եվրոպական առաջատար ակումբեր:

Հավելենք նաև, որ Բարսեղյանը բարձր արդյունավետությամբ է հանդես գալիս նաև ՀՀ ազգային հավաքկանում: Նա 2016թ․-ի մարտի 25-ից ի վեր մինչ օրս մասնակցել է հավաքականի 37 հանդիպման, որոնց ընթացքում 8 գոլ է հեղինակել:

©2021 Armenian Soccer