ԱՊՀ տարածաշրջանում շարունակվող միակ ֆուտբոլի առաջնությունում ՝ Բելառուսի բարձրագույն խմբի մրցաշարի մեկնակում իսկական հայտնություն է դարձել Մինսկի «Էներգետիկ ԲԳՈւ»-ն, որը անցկացրած 2 հանդիպումներում 100տոկոսանոց արդյունք ունի՝վաստակել է 6 միավոր:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում բարձագույն խմբում նորամուտը նշող «Էներգետիկ ԲԳՈւ»-ն 16 թիմերի պայքարում զբաղեցրել էր 12 –րդ տեղը:
Մարտի 19-ին Վլադիմիր Բելյավսկու սաները սեփական հարկի տակ 730 հանդիսականների ներկայությամբ սենսացիոն հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով երկրի 15–ակի չեմպիոն, երկրի 2019թ փոխչեմպիոն Բորիսովոյի ԲԱՏԵ-ին: Ապա մարտի 27-ին 2 –րդ տուրում արտագնա խաղում 933 հանդիսականներ ներկայությամբ 1:0 հաշվով առավելության հասել Բրեստի «Ռուխի» նկատմամբ, և հիմա իրենց ակտիվում գրանցած 6 միավորով «Մինսկի», «Իսլոչի» և «Տորպեդո ԲԵԼԱԶԻ» հետ բաժանում է 1-4 –րդ տեղերը:
Այս երկու խաղում էլ «Էներգետիկ ԲԳՈւ»-ի մեկնակային կազմում մասնակցեց 22 –ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն, ով այդ ընթացքում խաղադաշտում եղել է 139 րոպե: 1-ին հանդիպման փոխարինվել էր 73 –րդ րոպեին, իսկ 36-ին դեղին քարտ էր ստացել,իսկ 2-րդ խաղում կրկին եղել է մեկնարկային կազմում, ու փոխարինվեց 66 -րդ րոպեին:
Մուսախանյանը այս թիմի կազմում ելույթ է ունենում 2017թ, երբ «Էներգետիկ ԲԳՈւ»-ն հանդես էր գալիս դեռ Բելառուսի 1-ին խմբի առաջնությունում:Երիտասարդ հայազգի կիսապաշտպանը Միսկի այս թիմում մասնակցելէ 62 հանդիպման ու դարձել է 8 գոլի հեղինակ:
Իր հերթական հանդիպումը «Էներգետիկ ԲԳՈւ»-ն կանցկացնի ապրիլի 5-ին իր հարկի տակ կհյուրընկալի անցակցրած 2 խաղերում իր նման 6 միավոր վաստակած «Մինսկին»:
©2020 Armenian Soccer