Armenian Soccer
Armenian Soccer

Հայկ Մուսախանյան. «Իհարկե, մեծ ցանկություն ունեմ հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից»

Արդեն հայտնել ենք, որ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում  գերզանց է մեկնարկել Մինսկի  «Էներգետիկ ԲԳՈւ»-ն, որը 2 տուրից  հետո   իր ակտիվում գրանցած 6 միավորով  «Մինսկի», «Իսլոչի»  և  «Տորպեդո ԲԵԼԱԶԻ»  հետ բաժանում է 1-4 –րդ  տեղերը: «Էներգետիկ ԲԳՈւ»-ի կազմում արդեն 4 –րդ մրցաշրջանն է հաջողութամբ հանդես է գալիս  22-ամյա հայազգի կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն, ով թիմի հիմնկան կազմի խաղացող է ,ու  մասնակցել է 62 հանդիպման, որոնց ընթացքում 8 գոլ է հեղինակել:
Երիտասարդ    հայազգի  կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն  օրերս  հարցազրույց է տվել    իր ակումբի մամուլի ծառայությանը, որի ժամանակ մասնավորապես անդրադարձել է  թե՛ ՀՀազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզչին և թե՛  իր հավաքական  հրավիրվելու ցանկությանը.   
«Հետևում եմ հայկական ֆուտբոլին: Խոակին Կապառոսի նշանակումը միմիայն դրական է մեր հավաքականի համար: Նա անվանի ու էմոցիոնալ մասնագետ է, ով  իր տարբերվող ֆուտբոլային փիլիսոփայություն ունի:
Իհարկե, մեծ ցանկություն ունեմ հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից, բայց ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված: Պետք է ակումբում ինձ լավագույն կողմերով դրսևորեմ:Կարծում եմ` հավաքականին օգտակար կլինեմ հենակետային կիսապաշտպանի դիրքում»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

©2020 Armenian Soccer