Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Քուվեյթ ընկերական հանդիպումը չի կայանա

Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:
Այսպիսով, Հայաստան-Քուվեյթ  ընկերական հանդիպումը չի կայանա:

©2020 Armenian Soccer