Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Էստոնիա հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները

Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի 2-րդ խմբի 2-րդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՖՖմամուլի ծառայությունից, հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը Շոտլանդիայից:

©2020 Armenian Soccer