Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Արշակ Կորյանը

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 2-րդ տուրի հանդիպումը՝ Երևանում հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն: Ներկայացնում ենք հանդիպման նախախաղային մեդիա միջացառումների անցկացման ժամանակացույցը և կարգը:
07․09.2020, ժամը՝ 17։15` Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
07․09.2020, ժամը՝ 18։00` Էստոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
07․09.2020, ժամը՝ 19։15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արշակ Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։
07․09.2020, ժամը՝ 20:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Ինչպես, Էստոնիայի, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչների և ֆուտբոլիստների ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով: Բոլոր այն լրատվամիջոցները, որոնց ներկայացուցիչները հավատարմագրվել են Հայաստան-Էստոնիա հանդիպման, կամ Հայաստանի և Էստոնիայի հավաքականների նախախաղային մարզումների լուսաբանման համար կարող են մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:
Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզչին, ֆուտբոլիստին, Խոակին Կապառոսին թե Արշակ Կորյանին) է ուղղված հարցը: Հարցեր կարող են ուղարկել միմիայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչները: Սահմանված կարգի խախտումով ուղարկված նամակները համարվելու են անվավեր, իսկ հարցերը չեն ընթերցվելու: Երկու գլխավոր մարզիչների և ֆուտբոլիստների ասուլիսները հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ դիտել սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում և ալիքներում:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս անգամ չի գործելու մեդիա աշխատանքային սենյակը: Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել էստոնիայի հավաքականի նախախաղային մարզմանը, առաջին 15 րոպեից հետո պետք է լքեն մարզադաշտի տարածքը: Նրանք հնարավորություն կստանան վերադառնալ մարզադաշտ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզման սկզբից և մնալ մարզադաշտի տարածքում առաջին 15 րոպեների ընթացքում:
Նախախաղային մարզումների ընթացքում ֆոտոթղթակիցները և օպերատորները պետք է գտնվեն ոչ թե եզրային գծերի մոտ, այլ դիրքավորվեն մեդիա տրիբունայում: Գրող լրագրողները նույնպես պետք է գտնվեն տրիբունայում:
Խաղի ընթացքում և հետխաղային մեդիա միջոցառումների անցկացման և կարգի վերաբերյալ կլինի լրացուցիչ ծանուցում:

©2020 Armenian Soccer