ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող, հայաստանցի 45-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքը ղազախական «Ատիրաու» ակումբում: Հայ մասնագետն երկարաձգել է աշխատանքային պայմանագրի ժամկետն ակումբի հետ:Այս մասին տեղեկացնում են «Ատիրաուի» մամուլի ծառայությունից:
Անցած մրցաշրջանում «Ատիրաուն» Ոսկանյանի ղեկավարությամբ հաղթող է ճանաչվել Ղազախստանի 1-ին խմբի առաջնության 2–րդ ենթախմբի մրցշարում՝ 36 հնարավորից վաստակելով 27 միավոր և իրավունք է նվաճել նոր մրցաշրջանում հանդես գալու բաձրագույն խմբում: Նշվում է, որ ներկա պահին թիմը պատրաստվում է մեկնել Թուրքիա ուսումնամարզական հավաքի:Հիշեցնենք, որ այս թիմի կազմում ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը, իսկ մարզչական շտաբում էլ աշխատում է կանանց ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը:
©2021 Armenian Soccer