Armenian Soccer
Armenian Soccer

Լեգիոներների պակաս չունեցող ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ Արմենիայի» կազմը ուկրաինացի պաշտպան է համալրել

ՀՀ  կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան»,  որի կազմը լեգիոներների պակաս չունի, համալրել է  23-ամյա ուկրաինացի  կենտրոնական պաշտպան Եգոր Կլիմենչուկը:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Զապորեժեի «Մետալուրգի» մարզադպրոցի սան,  ներկայումս 300հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող   ֆուտբոլիստը   հունվարի 18-ին 1,5 տարվա`մինչև 2022թ  հունիսիս 30-ը ժամկետով աշխատանքային  պայմանագիր է կնքել «Արարատ Արմենիայի» հետ:
Եգորը հանդես է եկել բելառուսական «Մինսկ», «Նաֆտան», ուկրաինական «Ավանգարդ», «Օլիմպիկ Դոնեցկ» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը   նա հանդիսացել է ուկրաինական «Լվով» ՖԱ-ի խաղացող: Այս թիմի կազմում, որը Ուկրինայի պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 1-ին շրջանի ավարտից  հետո 14 թիմների պայքարում ընթանում է նախավերջին`13-րդ տեղում, մասնակցել է 12 խաղի ու այդընթացքում խաղդաշտում եղել է 688րոպե:

©2021 Armenian Soccer