Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի U19 հավաքականը հաղթեց Շոտլանդիային

U19 Team

Նոյեմբերի 10-ին՝ խորվաթական Լուցկո քաղաքում, կայացավ Եվրոպայի U19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին մրցափուլի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։ Մեր ընտրանին, առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով, երկրորդ խաղակեսում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթել մրցակցին 3:2 հաշվով։

 

Հայաստան — Շոտլանդիա՝ 3:2 (0:2)

Լուցկո, Լուցկո մարզադաշտ

Մրցավար՝ Միլովան Միլաչիչ (Մոնտենեգրո)

Գոլերը՝ Ադամ Բրուքս (12, 11մ), Լայամ Սմիթ (43), Սպարտակ Հայրապետյան (62), Համլետ Մինասյան (64), Արթուր Սերոբյան, 71

 

Հայաստանի U19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Ռաֆայել Մանասյան, 4. Ստյոպա Մկրտչյան 5.Էրիկ Սիմոնյան 6. Գոռ Առաքելյան 7. Լևոն Վարդանյան (14. Հարություն Ասատրյան, 79) 9. Համլետ Մինասյան (22. Յուրի Մարտիրոսյան, 86) 10. Արթուր Սերոբյան (13. Տիգրան Սարգսյան, 85 ) 11. Սպարտակ Հայրապետյան 17. Ռուբեն Աբրահամյան 18. Համլետ Սարգսյան (21. Էդգար Փիլոյան, 46) 20. Միսակ Հակոբյան (18. Նարեկ Մանուկյան, 72)

Պահեստայիններ՝ 1.Անդրանիկ Մարտիրոսյան 3. Հովհաննես Գևորգյան 16. Տիգրան Յաղմուրյան

Գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան

Մրցաշարի հաջորդ մրցափուլում մեր թիմը նոյեմբերի 13-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ:

 

©2021 Armenian Soccer