Armenian Soccer
Armenian Soccer

Հայ մրցավարները և տեսուչները նշանակումներ են ստացել Եվրոպայում

UEFA

 

Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Սան Մարինո — Իսրայել հանդիպումը:

ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Ռուսաստան-Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ:

ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 12-ին կայանալիք Շվեյցարիա — Մոլդովա հանդիպման մրցավարների տեսուչ:

Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Լիխտենշտեյն — Բելառուս հանդիպումը:

 

©2021 Armenian Soccer