Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց Սլովենիայի Մ-16 ընտրանուն

Մ-16 հավաքական

Հայաստանի Մ-16 հավաքականը Խորվաթիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում 1։3 հաշվով պարտվել է սլովենացի հասակակիցներին։

 

ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զագրեբում կայացած խաղում մրցակցից աչքի են ընկել Լուկա Ժավբին (20-րդ րոպեին), Լանեյ Բակշիչը (72) և Լուկա Մլակարը (86)։ Հայաստանի թիմից 87-րդ րոպեին դիպուկ հարվածով է պատասխանել Էրիկ Շաղոյանը։

 

Առաջին խաղում Վահե Հարությունյանի գլխավորած թիմը 3։4 հաշվով զիջել էր Խորվաթիայի հավաքականին։

 

©2022 Armenian Soccer