Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Փյունիկը» բաց թողեց հաղթանակն «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ԱԱ-Փյունիկ

VBET ՀՊԼ-ի 30-րդ տուրի կենտրոնական խաղում մրցում էին առաջնության չեմպիոնության հիմնական հավակնորդներն` «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»:

 

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

 

Նախ 64-րդ րոպեին գեղեցիկ հեռահար հարվածով հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Ուգո Ֆիրմինոն։

Այնուհետև «Արարատ-Արմենիան» Ֆուրջել Նարսինգի գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խուսափել պարտությունից։

 

Այս հանդիպումից հետո «Փյունիկը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Արարատ-Արմենիան» 2-րդն է ` 62 միավորով։

 

©2022 Armenian Soccer