Հայաստանի Մ-16 հավաքականը Խորվաթիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում 1։3 հաշվով պարտվել է սլովենացի հասակակիցներին։
ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զագրեբում կայացած խաղում մրցակցից աչքի են ընկել Լուկա Ժավբին (20-րդ րոպեին), Լանեյ Բակշիչը (72) և Լուկա Մլակարը (86)։ Հայաստանի թիմից 87-րդ րոպեին դիպուկ հարվածով է պատասխանել Էրիկ Շաղոյանը։
Առաջին խաղում Վահե Հարությունյանի գլխավորած թիմը 3։4 հաշվով զիջել էր Խորվաթիայի հավաքականին։
©2022 Armenian Soccer