Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ-14 և Մ-15 հավաքականները պատրաստվում են Երևանում կայանալիք ՈւԵՖԱ-ի Զարգացման Գավաթին

մ-14, մ-15

Հայաստանի Մ-14 և Մ-15 հավաքականները մայիսի 3-13-ը մարզական հավաք կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

ՀՖՖ-ի փոխանցմամբ, մայիսի 7-13-ը Երևանում կանցկացվեն ՈւԵՖԱ Մ-14 և Մ-15 Զարգացման մրցաշարեր։

Մ-14 մրցաշարին կմասնակցեն 3 երկրներ՝ Հայաստանը, Լիբանանը և Միացյալ Արաբական Էմիրությունները։

Ստորև մրցաշարի խաղացանկը՝

 

Մայիսի 8, ժամը 12։00Լիբանան – Հայաստան

Մայիսի 10, ժամը 12։00 – ՄԱԷ – Լիբանան

Մայիսի 12, ժամը 12։00 – Հայաստան – ՄԱԷ

 

Մ-15 մրցաշարին կմասնակցեն 4 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Լիբանանը։

Խաղացանկը ստորև՝

 

Մայիսի 8, ժամը 14։00 – Հայաստան — Մոլդովա

Մայիսի 8, ժամը 16։00 – Վրաստան – Լիբանան

Մայիսի 10, ժամը 14։00 – Հայաստան — Լիբանան

Մայիսի 10, ժամը 16։00 – Մոլդովա – Վրաստան

Մայիսի 12, ժամը 14։00 – Լիբանան — Մոլդովա

Մայիսի 12, ժամը 16։00 – Հայաստան — Վրաստան

 

©2022 Armenian Soccer