Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Նորավանքի» նկատմամբ

Արարատ Արմենիա - Նորավանք

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արարատ Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Նորավանքին»:

 

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով։

Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց Ջոնաթան Դուարտեն, իսկ Մաիլսոն Լիման 71-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը` կրկնապատկեց այն։

 

Այս հանդիպումից հետո «Արարատ Արմենիան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Նորավանքը» 23 միավորով 7-րդն է։

Լուսանկարը` ՀՖՖ-ի

 

©2022 Armenian Soccer