Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականների մարզիչների ու ավագների քվեարկությունը՝ The Best-ում

The Best

 

Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար:

Այսօր հայտնի դարձան ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոբերտ Լևանդովսկին, լավագույն մարզիչ՝ Թոմաս Տուխել, լավագույն դարպասապահ՝ Էդուարդ Մենդի, լավագույն ֆուտբոլիստուհի` Ալեքսիա Պուտեյաս, կանանց ֆուտբոլի մարզիչ՝ Էմմա Հայես և կին դարպասապահ՝ Քրիստին Էնդլեր:

Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:

Ստորև ներկայացնում ենք մերոնց քվեարկության պատկերը:

 

Խոակին Կապառոս

Լավագույն ֆուտբոլիստ

1. Ռոբերտ Լևանդովսկի

2. Քարիմ Բենզեմա

3. Էրլինգ Հոլանդ

 

Լավագույն մարզիչ

1. Թոմաս Տուխել

2. Հանս-Դիտեր Ֆլիկ

3. Անտոնիո Կոնտե

 

Լավագույն դարպասապահ

1. Ջանլուիջի Դոնարումա

2. Էլիսոն Բեքեր

3. Էդուար Մենդի

 

Հենրիխ Մխիթարյան

Լավագույն ֆուտբոլիստ

1. Լիոնել Մեսսի

2. Ժորժինյո

3. Ռոբերտ Լևանդովսկի

 

Լավագույն մարզիչ

1. Թոմաս Տուխել

2. Ռոբերտո Մանչինի

3. Հանս-Դիտեր Ֆլիկ

 

Լավագույն դարպասապահ

1. Ջանլուիջի Դոնարումա

2. Էդուար Մենդի

3. Մանուել Նոյեր

 

Արմեն Սանամյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

1. Սեմ Քեր

2. Լյուսի Բրոնզ

3. Պերնիլ Հարդեր

 

Լավագույն մարզիչ

1. Էմմա Հայես

2. Լուիս Կորտես

3. Սարինա Վիգման

 

Լավագույն դարպասապահ

1. Ալիսա Նայհեր

2. Հեդվիգ Լիդհալ

3. Քրիստիան Էնդլեր

 

Օլգա Օսիպյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

1. Սեմ Քեր

2. Լյուսի Բրոնզ

3. Պերնիլ Հարդեր

 

Լավագույն մարզիչ

1. Էմմա Հայես

2. Լուիս Կորտես

3. Սարինա Վիգման

 

Լավագույն դարպասապահ

1. Ալիսա Նայհեր

2. Հեդվիգ Լիդհալ

3. Քրիստիան Էնդլեր