Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելեցին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: Ինչպես հայտնում են ՀՖֆ մամուլի ծառայությունից, այստեղ նրանց դիմավորեցին Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվեցին հայկական խաչքարի մոտ: «Արարատ» ակումբի (նախագահ ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ) պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր նվիրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:
©2020 Armenian Soccer