Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԸՆՏՐԱՆԻՆ ՉՊԱՐՏՎԵՑ ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԻՆ, ԲԱՅՑ…

Հոկտեմբերի 14-ին՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C դիվիզիոնի  2-րդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Էստոնիա-Հայաստան՝ 1։1 (1:1),
Տալլին, «Ա Լը Կոք» մարզադաշտ,
Մրցավար՝ Լուիշ Գոդինյո (Պորտուգալիա),
Գոլերը՝ Կամո Հովհաննիսյան, 8 (Հայաստան), Սապինեն, 14 (Էստոնիա):
Ցավոք,Կապառոսի  գլխավորած ՀՀընտրանին  ճիշտ է չպարտվեց  ,ու  դեռ խմբում  1 –ին տեղ գրավելու շանսեր է  պահապանում, քանի որ Վրաստանի և Հյուսիսային հավաքկանները ևս 1:1 խաղացին,բայց   ցուցադրակ խաղի որակը`կոմբինացիոն ու թիմային,  հեռու էր բավարար  լինելու: Անհասկանալի  էր  ՀՀ ընտրանու  ընտրած մարտավարությունը, սեփական   կամքով   նախաձեռություն   զիջել էր մրցակցին,  իբրև հակագրոհներ կազմակերպելու համար:Սակայն շատ բարձր  էր  փոխանցումների խոտանը, 1-2 փոխանցումից   հետո   սխալ, երբեմն էլ  շատ կոպիտ վրիպումներ էր թույլ տալիս, ու մի քնաի դրվագներում մեր ֆւոտբոլստների ն ժպտաց մարզական բախտը: Մի քանի դրվագներում էլ կրկին իր բարձրության վրա գտնվեցդարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ով սակայն մի քանի անգամ դարպասից դուրս գալիս  սխալներ էր  թույլ տալիս:
Հանդիպումը նշանավորվեց  նրանով, որ   ՀՀ հավաքականի կազմում 53–րդ հանդիպումը անցկացրած  Կամո Հովհաննիսյանը  ընտրանու կազմում բացեց իր խփած գոլերի հաշիվը:  Արտակ Գրիգորյանը հավաքականի կազմում անցկացրեց 30 –րդ հանդիպումն,ու վնասավածք ստանալով 42 –րդրոպեին փոխարինվեց: Վնասվածքից ապաքինվելուց  հետո շարք էր վերադարձել  Գևորգ Ղազարյան, ով    ՀՀ ընտրանու կազմում 72-րդ   խաղը:
Էստոնիա
12․ Կառլ Հեյն, 2․ Մարտեն Կուսկ, 3․ Արթուր Պիկ, 4․ Մաթիաս Կայտ, 5․ Վլադիսլավ Կլեյդա, 9․ Վլասիլ Սինյավսկի (19․ Պավել Մարին, 66), 11․ Ֆրանկ Լիվակ (10․ Մարտին Միլլեր, 85), 14․ Կոստանտին Վասիլև (7․ Գեորգի Տունյով, 72), 15․ Ռաունո Սապինեն (8․ Մարկ Լեպիկ, 66), 21․ Նիկիտա Բարանով, 23․ Տայո Տենիստե (13․ Միքայել Լիլանդեր, 46)։
Պահեստայիններ․ 1․ Արթուր Կոտենկո, 22․ Մատվեյ Իգոնեն, 6․ Էդգար Տուր, 16․ Հենրիկ Պուրգ, 17․ Քրիստիան Պելտ, 18․ Հենրի Յարվելայդ։
Գլխավոր մարզիչ՝ Կարել Ֆոլայդ
Հայաստան
1․ Դավիդ Յուրչենկո, 2․ Անդրե Չալըշըր, 4․ Տարոն Ոսկանյան, 5․ Արտակ Գրիգորյան (17․ Սոլոմոն ՈՒդո, 42), 6․ Վբեյմար Անգուլո, 9․ Էդգար Բաբայան (10․ Գևորգ Ղազարյան, 57), 11․ Տիգրան Բարսեղյան (23․ Վահան Բիչախչյան, 83), 13․ Կամո Հովհաննիսյան, 14․ Արման Հովհաննիսյան (21․ Սերոբ Գրիգորյան, 46), 18․ Հենրիխ Մխիթարյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան (8․ Գեղամ Կադիմյան, 83)։
Պահեստայիններ․ 12․ Անատոլի Այվազով, 16․ Արսեն Բեգլարյան, 3․ Բենիկ Հովհաննիսյան, 7․ Խորեն Բայրամյան, 15․ Հայկ Իշխանյան, 19․ Յուրի Գարեգինյան, 22․ Արթուր Գրիգորյան։
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս:
ՀՀ հավաքականը    հաջորդ`9-րդ տուրում  նոյեմբերի 15-ին արտագնա խաղում կմրցի Վրաստանի  ընտրանու  հետ, որը 4 տուրից հետո վաստակած 6 միավորով  Հյուսիսային Մակեդոնիայի հավաքկանի հետ լիսում է 1 -2-րդ տեղըԼԿապառոսի սաները  5 միավորվ ընթանում են 3 –րդ տեղում և դեռևս խմբում 1 –ին տեղը գրավելու լավ հնրավրություններ են պահպանում:  

©2020 Armenian Soccer