Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոային պատվիրակությունը ժամանել են Վրաստան, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Ցավոք, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ կազմով՝
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան»
Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Անդրանիկ Ոսկանյան – «Վան»
Կիսապաշտպաններ
Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանցում:
Նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին՝ Թբիլիսի քաղաքի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ «Դինամո» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:
©2020 Armenian Soccer