Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Երևանում

National Team training

 

Հայաստանի ազգային հավաքականը, շարունակելով նախապատրաստությունն ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի հանդիպւոմներին, վերջին մարզումն անցկացրեց Երևանում՝ Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ թիմի հետ առաջին ամբողջական մարզումն անցկացրին Էդուարդ Սպերցյանը և Խորեն Բայրամանը, ովքեր երեկ են ժամանել Հայաստան։

Մարզմանը չէին մասնակցում Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Արշակ Կորյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանն ու Սարգիս Ադամյանը, ովքեր թիմին կմիանան Հյուսիսային Մակեդոնիայում։

Օգոստոսի 30-ին մեր ազգային ընտրանին կմեկնի Սկոպյե, որտեղ կշարունակի նախապատրաստվել ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան խաղին։

 

©2021 Armenian Soccer