Armenian Soccer
Armenian Soccer

Եվս մի բողոքարկում՝ ՀՊԼ-ում

Noravank SC

 

«Նորավանք» ՍԱ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ակումբը բողոքարկել է «Արարատի» դեմ հանդիպման մրցավարական որոշումները մի քանի դրվագով: Մասնավորապես՝ բողոքարկվել են հետևյալ որոշումները.

 

1. Մրցակցի ֆուտբոլիստը գնդակը ստանում է խաղից դուրս վիճակում և գրոհը ավարտվում է գոլով,

2. Մրցակցի ֆուտբոլիստը կասեցնում է մեր ֆուտբոլիստի արագ գրոհը՝ բռնելով և քաշելով նրա շապիկից։ Նշված իրավիճակում մրցավարը դեղին քարտ ցույց չի տալիս մրցակցի ֆուտբոլիստին,

3. Մրցակցի ֆուտբոլիստը խախտում է խաղի կանոնները, մրցավարը ցույց չի տալիս դեղին քարտ կամ այլ կերպ չի զգուշացնում վերջինիս։ Նշվածից հետո մեր ֆուտբոլիստը թուլյ է տալիս խախտում, որի համար ստանում է դեղին քարտ մրցավարից,

4. Մրցակից թիմի ֆուտբոլիստը թույլ է տալիս կանոնների ակնհայտ խախտում, որի համար մրցավարն առնվազն պետք է նշանակեր 11մ հարված, սակայն, դա չի կատարվում և մրցավարը առհասարակ չի արձագանքում այս խախտմանը, ինչը պետք է

աներ,

5. Մրցակից թիմի ֆուտբոլիստը դրսևորում է ակնհայտ ոչ ֆուտբոլային և սպորտային պահվածք, սակայն, կրկին մրցավարը չի արձագանքում այս վարքագծին, ակնհայտորեն մոտ լինելով և տեսնելով այդ դրվագը,

6. Նշանակված լրացուցիչ ժամանակը շուտ է ավարտել այն պարագայում, երբ կար կանոնների խախտում։

 

 

©2021 Armenian Soccer