Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: Այս մասնաին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։
Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
©2020 Armenian Soccer