Armenian Soccer
Armenian Soccer

Էստոնիա — Հայաստան հանդիպումը կսպասարկի Պորտուգալիայի մրցավարական բրիգադը

Հոտեմբերի 14-ին  Ազգերի լիգայի 2-րդ խաղարկության C  դիվիզիոնի  2-րդ խմբի 4 –րդ տուրի շրջանակում  Տալլինի A. Le Coq Arena մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:45-ին  կայանալու է Էստոնիա- Հայաստան հանդիպումը: Այս ընտրանիները  2 –րդ  խմբի մրցաշարային աղյուսակում հարևաններ են:  3տուրից հետո   5-ական միավորով մրցսշարային աղյուսակը գլխավորում են Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի  հավաքականները, իսկ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ  հանդես եկող ՀՀ  հավաքականը 4 միավորով ընթանում է 3 –րդ տեղում:Էստոնիայի ընտրանին իր ակտիվում գրանցել է 1 միավոր և եզրափակչում է  2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:
ՈՒԵՖԱ-ի լրստավական ծառայությունից հայտնում են, որ Էստոնիա- Հայաստան    հանդիպումը սպասարկելու է Պորտուգալիայի մրցավարական բրիգադը  Լուիշ Գոդինյուի  գլխավորությամբ:Նրա օգնականներն  են Ռույ տեյշեյրան ու Հուգո Անդրե Պիրես Ռիբեյրոն: Հանդիպման 4 –րդ պաշտոնյան է Անդրե Նարսիշուն:

©2020 Armenian Soccer