Armenian Soccer
Armenian Soccer

Հայազգի 4պատանիներ ԱՄՆ-ում ընդունվել են LA Surf academy ակադեմիա և կմասնակցեն MLS -Ի Մ13,Մ14 և Մ15 տարեկանների առաջնություններին

2019թ ամռանը  ԱՄՆ-ից Երևան էր ժամանել ՀՀ ազգային հավաքականի նախկին լավագույն խաղացողներից մեկի, հանրահայտ կիսապաշտպան, այսօր  40-ամյա ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ Հոլիվուդում  հիմադրելիք Karamyan Soccer Academy 12հայազգի պատանիներից կազմված թիմն, որը Երևանում ընկերական 4հանդիպում    անցակցրեց    իր հասկակակից պատանեկան թիմերի հետ:  Դրանցից   3-ում ամերիկյան  պատանեկան թիմը հաղթեց մրցակիցներին՝ «Փյունիկ-2008-1»`3:1, «Ալաշկերտ-2008»`2:0, «Արարատ-2008»`5:1, և միայն մեկում զիջեց `2:4 հաշվով `«Փյունիկ-2008-2»-ին:
Այս խաղերում ամերիկյան թիմի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկան   ու առանձնացան  թիմի առանցքային ու առաջատար խաղացողներներ` 12-ամյա կիսապաշտպան ՄԱՐԱՏ ՍՏԵՓԱՆԱՅԱՆՆ ու մարզչի  որդին,  թիմի  ավագ,  12-ամյա ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ: ԱՄՆ վերադառանալու առաջ ես այս երկու խոստումնալից պատանիների   հետ   հարցազրույցներ ունեցա, որտեղ նրանք խոսեցին ֆուտբոլում իրենց առաջին քայլերի , նախասիրությունների, ֆուտբոլում  իրենց կուռքերի, ու իրենց  երազանքների մասին:
Եվ ահա 1 տարի անց, օրերս հետաքրքրվեցի  թե  ի՞նչ փոփոխություններ և նորություններ են տեղի ունեցել նրանց կյանքում   այս 1 տարվա ընթացքում:Մարատի հայրիկը`ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ, ով  հայկական  ֆուտբոլի  ջերմ ու մեծ երկրպագու է  պատմեց հետևյալ.
«Մարատը շատ լավ է:Երկու ամիս փորձաշրջան անցնելուց հետո  ընդունվեց LA Surf academy ակադեմիան  և նոր մրցաշրջանում  նրանց ակադեմիական այդ թիմը մասնակցելու է ամերիկյան հայտնի MLS –ի Մ13  տարեկանների  առաջնությունում: Նախնական տվյալներով այդ առաջնությունը  նպիտի է սկսել սեպտեմբերի 12-ին, եթե իհարկե կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամկետները  կրկին չհետաձգվեն: Արտավազդ Քարամյանի  որդին `ԱՐՍԵՆԸ Մարատի հետ նույն թիմում է: Նաայժմ  վերոհիշյալ ակադեմիան ընդունվելու համար փորձաշրջան է անցնում  և  շատ մեծ է հավանականությունն, որ նրան էլ կվերցնեն թիմ:  
Մարատը  փետրվարից էր ընդունվել ակադեմիա, ուղղակի կորանավիրուսը խանգարեց ժամանակին սկսելու մարզումները:Նա թիմում ասպարեզ է ելնելու 10 համար   համազգեստով:
2008թ ծնված պատանիներով համալրված այս  թիմում  Մարատից  ու Արսենից բացի ուրիշ հայազգի պատանիներ չկան: 1-ական հայ պատանի է հանդես գալիս այս ակադեմիայի  2006թև 2007թ թվականներին ծնվածների թիմերում:  LA Surf Academy -2006  թիմում  արդեն 2 տարի է հանդես է գալիս 14-ամյա կիսապաշտպան  Ալբերտ Ղազարյանն, իսկ  LA Surf Academy 2007-ի թիկազմում արդեն նույնքան ժամանակ է ելույթ  է ունեում 13-ամյա հարձակվող Էդուարդ Եղիազարովը:
Ընդհանարպես  այս ակադեմիայում հայերի քանակը շատ քիչ է:  Ընդհանուր առմամաբ  Կալիֆորնիայում,  որքան տեղյակ եմ ֆուտբոլի 15 ակադեմիա կա: Սպասվում է, որ MLS –ի  Մ13 տարեկանների առաջնությունը շատ հետաքրքիր է լինելու, քանի որ  այստեղ խաղալու  են California MLS –ի  հայտնի պատանեկան թիմեր` Los Angeles Galaxy,Los Angeles Football club,San Hose San Francisco»:

ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ  

©2020 Armenian Soccer