Armenian Soccer
Armenian Soccer

ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի «ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՓՅՈՒՆԻԿ» ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին նշանակված է ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։Այս մասին հայտնում են «Ուրարտուի»  լրառվական ծառայությունից:
Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն    ՀՀբարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում   Երևանի  «Հանրապետական»   մարզադաշտում:
Հավելենք, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Ալաշկերտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

©2020 Armenian Soccer