Կիպրոսի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» հյուրընկալվեց «Օմոնիային» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր մրցակցի` 2:0 հաշվով հաղթանակով, եզրափակիչ դուրս եկավ «Օմոնիան», ընդհանուր 3:1 հաշվով հաղթանակով։
Հյուրերի կազմից խաղին մեկնարկից մինչև եզրափակիչ սուլիչը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Եզրափակչում «Օմոնիան» կմրցի «Էթնիկոսի» հետ։
©2022 Armenian Soccer