Armenian Soccer
Armenian Soccer

Ինտրիգային խաղում «Կրասնոդարը» հաղթեց «Լոկոմոտիվին». Սպերցյանը մասնակցեց խաղին

Սպերցյան

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոկոմոտիվին»:

 

Հանդիպումն ընթացավ լարված մթնոլորտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով` 1:0 հաշվով։

 

Խաղի ընթացքում նախ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով, ապա տանտերերը` 9։

 

Հանդիպմանը «Կրասնոդարի» կազմում մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 90-րդ րոպեին։

 

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 45 միավորով 5-րդ տեղում է։ «Լոկոմոտիվը» 41 միավորով հաջորդում է Սպերցյանի թիմին։

 

©2022 Armenian Soccer