Կիպրոսի 1 դիվիզիոնի 12-րդ տուրում նախօրեին «Անորտոսիսը» սեփական հարկի տակ ընդունել էր ՊԱԵԵԿ-ին և 2:3 հաշվով պարտություն կրել։
Հանդիպման 62-րդ րոպեին 1:2 հաշվի ժամանակ իր թիմի 2-րդ գնդակն է խփել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Ցավոք, ՊԱԵԵԿ-ի ֆուտբոլիստները 10 րոպե անց խփել են հաղթական գնդակը։
Համբարձումյանն «Անորտոսիսի» կազմում մասնակցել է ողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Անորտոսիսը» 13 միավորով Կիպրոսի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է։
©2021 Armenian Soccer